Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն անվճար կլինեն
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն անվճար կլինեն, հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սխեման... բոլորին հայտնի է․ այն կլինի պլանային»,- ասել է նա լրագրողներին:
Ավելի վաղ Մուրաշկոն պատմել էր, որ օգոստոսի 10-ից մարզեր կսկսեն պատվաստանյութեր մատակարարվել, մարդկանց մեծամասնությունը կկարողանա պատվաստվել հոկտեմբերին:
Առնվազն 17 գիտական կազմակերպություն է աշխատում Ռուսաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ։
Այս պահին արդեն հաջողությամբ ավարտվել են դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որը մշակվել է Գամալեիի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի՝ պատվաստանյութը կարող է գրանցվել օգոստոսի 10-12-ը, իսկ քաղաքացիական շրջանառության թույլտվություն այն կստանա օգոստոսի 15-16-ը:
Կլինիկական փորձարկումներ է սկսել անցկացնել նաեւ «Վեկտոր» կենտրոնը:

















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը