Չինաստանի իշխանությունները փակել են Չենդուի ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը
Չինաստանում պաշտոնապես փակել են Չենդուի ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը: Այդ մասին հայտնել են հանրապետության ԱԳ նախարարությունում:
Դրանից հետո տեղի իշխանությունների ներկայացուցիչները հաստատության տարածք են մտել գլխավոր դարպասներով եւ «այն վերցրել իրենց տնօրինության ներքո»: Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը Չենդուում բացել են 1985 թվականին, այն պատասխանատու էր երկրի հարավ-արեւմուտքի, այդ թվում՝ Սիչուանի, Յուննանի, Հույչժոուի նահանգների, Տիբեթի ինքնավար շրջանի, ինչպես նաեւ կենտրոնական ենթակայության Չունցին քաղաքի համար:
Հուլիսի 21-ին Միացյալ Նահանգները փակել էր Չինաստանի հյուպատոսությունը Հյուսթոնում՝ դա բացատրելով ամերիկացիների ինտելեկտուալ սեփականության եւ անձնական տեղեկատվության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Պեկինում դա որակել են քաղաքական սադրանք եւ խոստացել «վճռական պատասխան քայլեր»: Հաջորդ օրը ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը ծանուցել է ամերիկյան դեսպանությանը, որ Չինաստանը որոշել է «հետ կանչել Չենդուում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսություն հիմնելու եւ գործունեություն վարելու թույլատրագիրը», ինչպես նաեւ հյուպատոսությանը «կոնկրետ պահանջներ է առաջադրել՝ դադարեցնելու ցանկացած գործունեություն եւ միջոցառում»:
Ինչպես ընդգծել է Չինաստանի նախարարությունը, իր պահանջն օրինական է եւ անհրաժեշտ պատասխան՝ միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտական պրակտիկայի հիմնական նորմերին համապատասխան, իսկ տեղի ունեցածի համար պատասխանատվությունը լիովին ընկնում է Վաշինգտոնի վրա: ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ երկխոսությունը մնում է լարված:
Կողմերն ունեն փոխադարձ տնտեսական պահանջներ: Բացի այդ, ամերիկյան վարչակազմը ՉԺՀ-ին մեղադրում է նոր կորոնավիրուսի հետ կապված իրադրության մասին տեղեկություն հաղորդելու անփութության մեջ: Չինաստանը, իր հերթին, դժգոհ է երկրի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտությունից, մասնավորապես Պեկինի եւ Հոնկոնգի առումով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է