«Հաննա» փոթորիկը փլուզել է Թրամփի «անքանդելի» սահմանային պատի մի մասը (տեսանյութ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին և ցույց է տալիս` ինչպես է «Հաննա» արևադարձային փոթորիկը փլուզում նախագահ Դոնալդ Թրամփի «անքանդելի» հռչակած սահմանային պատի մի մասը:
Հայտնի է, որ նախագահը սահմանային պատի կառուցման վրա ծախսել է ավելի քան 11 մլրդ դոլար, մինչդեռ նախագծի ավարտի համար անհրաժեշտ է ևս 21,6 մլրդ դոլար:
Համապատասխան տեսանյութը, որում բանվորները կանգնած հետևում են՝ ինչպես է կատաղի քամին խոնարհում պողպատե պատը, առաջինը հրապարակել է լրագրող Յադիթ Վալդեսը: Այնուհանդերձ, շատերը վիճարկել են դրա իսկությունը:
Տեսանյութը դարձել է Թրամփի ընդդիմախոսների ծաղրուծանակի առարկան: Շատերը հիշեցրել են, որ նախագահը մի քանի շաբաթ առաջ պարծենում էր, որ իր կառուցած պատն աշխարհում ամենաամուր ու ընդարձակ սահմանային կառույցն է:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին