Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն գնել է կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհային պաշարների 90%-ը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հաստատել է, որ ԱՄՆ-ն գնել է երկրում արտադրվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհային պաշարների 90%-ը: Հիշեցնենք, որ այս դեղամիջոցն օգտագործվում է կորոնավիրուսի բուժման համար:
«Իմ վարչակազմն ամրագրել է «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհային մատակարարումների 90%-ը, որը մեծ ազդեցություն է ունենում կորոնավիրուսի բուժման հարցում»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հուլիսի սկզբին բրիտանական The Guardian պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ն գնել է «Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցի եռամսյա պաշարների մոտ 90%-ը:
«Ռեմդեսիվիր»-ն արտահերթ կարգով մայիսի 1-ին հավանության էր արժանացել ԱՄՆ-ում COVID-19-ի բուժման գործում: Այն ժամանակին մշակվել է Էբոլայի դեմ պայքարի համար, սակայն այդ ժամանակ չէր կարողացել իր արդյունավետությունն ապացուցել: Ավելի ուշ այն իր արդյունավետությունը ցույց է տվել SARS և MERS վարակների բուժման գործում:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին