Բալթյան երկրները 50 տարի օկուպացված են եղել Սովետական Միության կողմից. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերի իր միկրոբլոգում տեսաուղերձ է հրապարակել, որում հայտարարել է Բալթյան երկրների՝ Սովետական միության կողմից 50 տարի օկուպացված լինելու մասին, հայտնում է РИА Новости-ն:
«1940 թվականին Խորհրդային Միությունն ուժով և անօրինական կերպով անեքսիայի է ենթարկել Էստոնիան, Լատվիան և Լիտվան: Հինգ տասնամյակ շարունակ ԱՄՆ-ը հավատարիմ է մնացել Բալթյան երկրների ինքնիշխանության ճանաչմանը և պաշտպանել նրանց ազատությունը»,- ասել է Պոմպեոն:
Տեսանյութում դիվանագետը 1991 թվականի իրադարձությունները Մերձնալթյան երկրների «ազատագրում» է անվանել:
Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ սովետական ուժերի կողմից այդ տարածքների օկուպացման մասին խոսք անգամ չի կարող լինել: Այսպես, ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի միացումը ԽՍՀՄ-ին լիովին համապատասխանել է միջազգային իրավունքի՝ այն ժամանակվա նորմերին:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին