Qatar Airways-ը չորս արաբական երկրներից պահանջում է 5 մլրդ դոլար իր չվերթներն արգելափակելու պատճառով
Qatar Airways ավիաընկերությունը սկսել է միջազգային դատավարություն՝ չորս արաբական երկրներից պահանջելով առնվազն հինգ միլիարդ դոլար իր չվերթներն արգելափակելու համար, հաղորդում է AP-ը։
Ավիաընկերությունը մանրամասնել է, որ միջազգային դատական գործընթաց է նախաձեռնել ընդդեմ Բահրեյնի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ էմիրությունների, որոնք բոյկոտ էին հայտարարել Քաթարին 2017 թվականի հունիսին, եւ դա առ այսօր շարունակվում է։
Ավիաընկերության հայտարարության մեջ ասվում է, որ դատարանում կա երեք առանձին համաձայնագիր, որոնք Քաթարը կնքել է նշված երկրների հետ․ Իսլամական համաժողով կազմակերպության Ներդրումային համաձայնագիրը, Արաբական ներդրումային համաձայնագիրը եւ Քաթարի Հանրապետության եւ Եգիպտոսի միջեւ երկկողմանի ներդրումային համաձայնագիրը։
«Հանրապետությունների որոշումը Qatar Airways ավիաընկերությանն արգելել աշխաատել իրենց երկրներում եւ իրականացնել թռիչքներ իրենց օդային տարածքով քաղաքացիական ավիացիայի կոնվենցիաների եւ նրանց կողմից ստորագրված մի քանի համաձայնագրերի ակնհայտ խախտում է»,-հայտարարել է Qatar Airways-ի գործադիր տնօրեն Աքբար ալ Բեյքերը։ «Այդ պետությունները պետք է կրեն պատասխանատվություն ավիացիայի ոլորտում իրենց անօրինական գործողությունների համար, ինչը ներառում է երկկողմանի, բազմակողմանի համաձայնագրերով եւ միջազգային իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները չկատարելը»,-հավելել է նա։
Չորս արաբական երկրները խզել էին կապերը Քաթարի հետ 2017 թվականին։ Նրանք նաեւ նախաձեռնել էին տնտեսական բոյկոտ, արգելել Qatar Airways-ին օգտվել իրենց օդային տարածքից, փակել էին երկրի միակ ցամաքային սահմանը Սաուդյան Արաբիայի հետ, արգելել նրա նավերին օգտվել իրենց նավահանգիստներից։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին