Երգիչ Անդրեն «Սարի աղջիկ» է երգում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ
Երգիչ Անդրեն Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Սարի աղջիկ» երգն է երգել, որի միացել են ակցիայի մյուս մասնակիցները:
Երեկ՝ հուլիսի 21-ին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների:
Բողոքի ցույցին մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան: Ակցիան ուղեկցվել է հայկական երգ ու պարով:
Ավելի ուշ ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: Ադրբեջանցիները, որոնք մի քանի տասնյակ են եղել, տարածքը լքելիս հարձակվել են հայ աղջիկների վրա: Հայերի արձագանքը համարժեք է եղել. ադրբեջանցիները փախել են՝ թողնելով իրենց դրոշը հատակին, իրենցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:
Ականատեսներից մեկը պատմել է, որ տեսնելով հարձակումը հայ աղջիկների վրա, հայ երիտասարդները ճեղքել են ոստիկանական շղթան եւ «բոլորին շան ծեծ տվել»:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին