Ջո Բայդենը Ռուսաստանին եւ Չինաստանին մեղադրել է ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձի մեջ
Դեմոկրատների կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանին եւ մյուս օտարերկրյա կառավարություններին իրազեկում է այն մասին, որ որպես նախագահ գործելու է ագրեսիվ, որպեսզի հակազդի ԱՄՆ-ում ընտրություններին ցանկացած միջամտության: Հայտարարությունը կատարվել է մի քանի ժամ հետո այն բանից, երբ դեմոկրատների առաջնորդները հանդես են եկել նոր նխազգուշացմամբ այն մասին, որ Կոնգրեսն, ըստ երեւույթին, օտարերկրյա միջամտության արշավի թիրախն է, փոխանցում է AP-ն:
Բայդենի հայտարարության մեջ նշվում է, որ ինքը օտարերկրյա միջամտությունը դիտարկելու է որպես «ակտ, որը զգալիորեն ազդում է Միացյալ Նահանգների եւ խախտող երկրի կառավարության միջեւ հարաբերությունների վրա»: Նա նախագահ Դոնալդ Թրամփին քննադատել է այն պատճառով, որ բավարար պատասխան չի ընդունել ԱՄՆ հատուկ ծառայությունների այն գնահատականին, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին:
Բայդենն անցած շաբաթ հայտարարել էր, որ սկսել է ստանալ հետախուզական տեղեկություններ, եւ նախազգուշացրել է, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ մյուս հակառակորդները փորձում են խափանել նախագահական ընտրությունները: Բայդենը ոչ մի ապացույց չի ներկայացրել, բայց ասել է, որ Ռուսաստանը դրան «դեռեւս մասնակցում է», եւ որ Չինաստանը եւս ներգրավվել է այն ջանքերին, որ կասկածներ սերմանի ամերիկյան ընտրական գործընթացում:
Երկուշաբթի երեկոյան դրամահավաքի միջոցառման ժամանակ Բայդենը հավելել է. «Դա ծանր կլինի, ես ոչինչ չեմ կարող անել, բացի դրա մասին ասելը եւ մերկացնելը, բայց սա լուրջ խնդիր է: Սա իսկապես մեր ինքնիշխանության խախտում է»: Իսկ MSNBC-ի հետ հարցազրույցում Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «գիտի, թե ես ինչ նկատի ունեմ»:
Դեմոկրատների առաջնորդները երկուշաբթի ՀԴԲ տնօրեն Քրիսթոֆեր Ռեյին հղած նամակում հայտարարել են, թե մտահոգված են, որ Կոնգրեսն, ըստ երեւույթին, «օտարերկրյա միջամտության համաձայնեցված արշավի» թիրախն է, որ ներգործեն 2020 թվականի նախագահական ընտրությունների վրա: Նրանք Ռեյին խնդրել են մինչեւ օգոստոսյան ընդմիջումը բոլոր մասնակիցների համար ապահովել այս հարցով գաղտնի ճեպազրույց:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին