Լեհաստանում բերման է ենթարկվել Ցիրկաչ կեղծանվամբ «օրենքով գողը»
Ազդեցիկ օրենքով գող Օլեգ Պիրոգովը, որը քրեական շրջանակում առավել հայտնի է որպես Ցիրկաչ, բերման է ենթարկվել Լեհաստանում, հայտնում է Լենտա․ռու-ն։
Անցած տարի Ցիրկաչի նկատմաբ հարուցվել էր քրեական գործ «Քրեական հիերարխիայում բարձրագույն դիրքի զբաղեցում» հոդվածի հատկանիշներով․ օրենքով գողը հետախուզվում էր։ Ցիրկաչը թաքնվում էր հետաքննությունից Թաիլանդում՝ յուրաքանչյուր ամիս քարտի ստանալով խոշոր գումարի չափով համալրում հանցավոր գործունեությունից։
Այն մասին, որ նա ժամանել էր Լեհաստան, տեղեկացել էին ռուս իրավապահները եւ հաղորդել լեհ գործընկերներին, որոնք նրան բերման էին ենթարկել։ «Քրեական հեղինակությանն արտահանձնելու մասին նյութերը պատրաստ են։ Որոշումը կընդունի լեհական դատարանը»,-նեշ է աղբյուրը։
Պիրոգովին մի քանի անգամ հաջողվել է թաքնվել ոստիկանության աշխատակիցներից։
Հետաքննության տվյալներով՝ Ցիրկաչը զբաղեցրել է բարձր դիրք քրեական աշխարհում 2011 թվականին։ Այդ ժամանակ նա «թագադրվել» է օրենքով գող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մոսկովյան առանձնատանը։ Այդ օրվանից Պիրոգովը համակարգել է Մոսկվայի շրջանում կազմակերպված խմբերի գործողությունները, անձամբ մասնակցել հանցավոր ազդեցության ոլորտները բաշխելու գործում։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին