ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը եւ Քորի Բուքերը կոչ են արել դադարեցնել Վաշինգտոնի ռազմական աջակցությունը Բաքվին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ, սենատորներ Բոբ Մենենդեսը եւ Քորի Բուքերը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա:
Սենատորները խոր մտահոգություն են հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին ուժի կիրառման առնչությամբ՝ շեշտելով, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ, բանակցային գործընթացի փոխարեն ընտրել է բռնության ճանապարհը: Այդ իսկ պատճառով սենատորները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողություններն ու անմիջապես վերսկսել խաղաղ բանակցությունները:
«Բաքվի վերջին գործողությունները միայն բազմապատկել են բռնությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարաժամկետ լուծման հասնելուն ուղղված ջանքերին խոչընդոտել եւ ստիպել մեզ կրկին լուրջ հարցեր առաջ քաշել Ադրբեջանի կառավարությանն այժմ մեր կողմից դրամադրվող ռազմական օգնության ծավալների վերաբերյալ»,- ընդգծել են սենատորները:
Նրանք շեշտել են, որ ԱՄՆ-ի համանախագահությամբ ընթացող բանակցությունները տապալող ռեժիմին 120 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելն աբսուրդ է:
«Կոչ ենք անում Թրամփի վարչակարգին անմիջապես դադարեցնել այդ աջակցությունն ու լիարժեք հարգել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը»,- նշված է սենատորների տարածած համատեղ հայտարարության մեջ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին