Հարավային Կորեայի խորհրդարանի մոտ տղամարդը հանել է կոշիկն ու նետել շենքից դուրս եկող երկրի նախագահի վրա
Հարավային Կորեայում՝ խորհրդարանի շենքի մոտ, տղամարդը կոշիկը նետել է շենքից դուրս եկող երկրի նախագահ Մուն Չժե Ինի վրա, երբ վերջինս, պատգամավորների առաջ ելույթ ունենալուց հետո, դուրս էր գալիս շենքից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Յոնհապ» գործակալությանը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին՝ տեղի ժամանակով 16:30-ին (Երևանի ժամանակով՝ 11:30-ին): Չոն ազգանունով տղամարդը հանել է իր կոշիկը և նետել նախագահի ուղղությամբ, սակայն այն չի դիպել նախագահին, իսկ ոստիկանները նրան ձերբակալել են:
«Ես կոշիկը նետել եմ նախագահ Մուն Չժե Ինի վրա, քանի որ ցանկանում էի, որ նա արհամարհանք և ամոթ զգա»,-հայտարարել է տղամարդը:
Նախագահի նկատմամբ նրա բացասական վերաբերմունքի պատճառների մասին չի հաղորդվում:
Երկրների ղեկավարների ուղղությամբ կոշիկ նետելը վաղուց դադարել է բողոքի օրիգինալ ձև լինել: Տարբեր ժամանակներում նման կերպ թիրախավորել և փորձել են հարվածել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին, Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյին, Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Թուրքիայի վարչապետ եղած ժամանակ, Միջազգային արժույթի հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանին, մի քանի փորձեր էլ արվել են Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նկատմամբ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է