Ռուսաստանը կանի հնարավորը` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրացումը կանխելու համար․ Մատվիենկո
Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Ես, որպես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմումներ եմ ստացել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահների կողմից», - ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակով, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են:
«Այժմ գլխավորը ոչ թե պատասխանատուներին փնտրելն է, այլ` ռազմական ցանկացած գործողություն անհապաղ դադարեցնելը», - ասել է նա:
Մատվիենկոն նշել է, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները` դիվանագիտական ուղով էսկալացիայի ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, Ռուսաստանը ջանքեր է գործադրում ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Բացի այդ, ջանքեր են գործադրվում խորհրդարանական մակարդակով։
«Մենք շատ տագնապած ենք և անհանգստացած ենք այս իրավիճակից: Կանենք ամենը, որպեսզի կագնեցնենք լարվածության սրացումը և ռազմական գործողությունները», - ընդգծել է Մատվիենկոն:
Ըստ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի՝ ռուսական կողմի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում պետք է գտնվեն փոխադարձաբար ընդունելի լուծումներ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին