Լեհաստանի նախագահը որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ներկայացած ռուս պրանկերների զոհ է դարձել
Երկրորդ ժամկետով վերընտրված Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ռուս պրնկերների զոհ է դարձել, որոնք ընտրությունների երկրորդ փուլից հետո զանգահարել են Լեհաստանի պետության ղեկավարին՝ ներկայանալով որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է լեհական RMF ռադիոկայանը, որը ստացել է այդ խոսակցության իսկության հաստատումը նախագահի նստավայրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես տեղեկացրել է ռադիոկայանը, կատակի հետեւում կանգնած են ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) եւ Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս):
Երկուշաբթի նրանք զանգահարել են Լեհաստանի առաջնորդին եւ ներկայացել են որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ շնորհավորելով Դուդուին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Լեհական գաղտնի ծառայությունները պարզում են այս հեռապոսազանգի հանգամանքները:
Հեռախոսազրույցի ընթացքում պրանկերները Դուդուից հետաքրքրվել են երկրում համաճարակաբանական իրավիճակի եւ կորոնավիրուսի հնարավոր աղբյուրների մասին: Լեհաստանի ղեկավարն ասել է, որ «գուցե դա Ուկրաինան է»: «Որովհետեւ մեզ մոտ Ուկրաինայից շատ մարդ կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ վարակման դեպքերը քիչ են եւ «իրավիճակը վերահսկվում է»:
Պրանկներները Դուդուին հարցրել են վերջին տարիներին Լեհաստանում զանգվածաբար ապամոնտաժվող Կարմիր բանակի հուշարձանների հետ կապված իրավիճակի մասին: Լեհաստանի նախագահը հավաստիացրեց, որ Վարշավան «չի պատերազմում հուշարձանների դեմ»: «Մենք ունեցել ենք մի քանի դեպք, բայց միայն մի քանիսը: Սա մեծ խնդիր չէ»,- հավելել է նա։
Հարցին՝ արդյո՞ք Լեհաստանը նախատեսում է վերադարձնել Ուկրաինայի տարածքի մի մասը՝ Լվովը, Դուդան հավաստիացրել է, որ այդ թեման «Լեհաստանում քաղաքական քննարկման առարկա չէ»: «Մենք դա չենք քննարկում: Ոչ մի քաղաքական ուժ այդ մասին չի խոսում»,- ասել է Լեհաստանի առաջնորդը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է