Ողջ աշխարհում նախօրեին գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի 50%-ը բաժին է ընկել ընդամենը 2 երկրի. ԱՀԿ
Կիրակի ողջ աշխարհում արձանագրված կորոնավիրուսով վարակման դեպքերի կեսը բաժին է ընկել երկու երկրի: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Երեկ ԱՀԿ-ին հաղորդվել է 230 000 վարակման դեպքերի մասին: Դրանց գրեթե 80 տոկոսը գրանցվել է 10 երկրում, իսկ 50 տոկոսը՝ երկու»,- ասել է Գեբրեյեսուսը:
Վերջինս չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը, սակայն վարակման ցուցանիշով ողջ աշխարհում առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը, որտեղ նաև 24-ժամյա առավելագույն ցուցանիշներ են գրանցվել վերջին օրերի ընթացքում: Այս երեք երկրում միասին ավելի քան 112 000 վարակման դեպք է արձանագրվել կիրակի:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՀԿ-ն հայտնել էր մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային աճի մասին:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին