Դիմակ կրելուց հրաժարվող ավտոբուսի ուղևորները ծեծել են վարորդին՝ դառնալով նրա մահվան պատճառը
Ֆրանսիայում դիմակ կրելուց հրաժարվող ավտոբուսի ուղևորները ծեծել են վարորդին՝ դառնալով նրա մահվան պատճառը, հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով հանգուցյալի հարազատներին:
Ֆիլիպ Մոնգիյոն «ծայրահեղ դաժան հարձակման» է ենթարկվել, ինչը հանգեցրել է գլխուղեղի վնասվածքների․ քաղաքային դատախազության ներկայացուցչի հաղորդմամբ՝ տղամարդը մահացել է հուլիսի 10-ին։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 5-ին՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բայոն քաղաքում: Մոնգիյոն ավտոբուս նստել պատրաստվող տղամարդկանց խնդրել է պաշտպանիչ դիմակներ կրել, ինչպես նաև փորձել է ստուգել ևս մի ուղևորի տոմսը, որից հետո ուղևորները ծեծել են վարորդին, այնուհետև փախել դեպքի վայրից և թաքնվել հարձակվողներից մեկի բնակարանում։ Մոնգիյոն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունը հաղորդել է, որ հանցագործներից երկուսը 22 և 23 տարեկան երիտասարներ են, մյուսների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդում։
Հուլիսի 8-ին Բայոնում տեղի է ունեցել հիշատակի երթ, որը կազմակերպել են զոհվածի հարազատները։ Ակցիային մասնակցել է մոտ 6 հազար մարդ։ Նույն երեկոյան մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում և Ստրասբուրգում, վարորդները հարգել են իրենց գործընկերոջ հիշատակը՝ մեկ րոպեով կանգնեցնելով ավտոբուսները:
Ողբերգությունը հանգեցրել է տարածաշրջանում ավտոբուսային հաղորդակցության ժամանակավոր խափանումների, քանի որ որոշ վարորդներ հրաժարվել են աշխատանքի գնալ: Տրանսպորտային ընկերությունները նշում են, որ ավտոբուսներում ուժեղացվելու են անվտանգության միջոցառումները։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին