Պեսկովն ասել է՝ ինչպես է Պուտինը վերաբերվում հոմոֆոբիային
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն անհանդուրժող է ցանկացած ծայրահեղականության, այդ թվում` հոմոֆոբիայի (նույնասեռական մարդկանց հանդեպ ատելության ու անվստահության զգացում) դրսևորման նկատմամբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պեսկովն այսպես է պատասխանել լրագրողի հարցին այն մասին, թե ինչպես է երկրի ղեկավարը վերաբերվում հոմոֆոբ արտահայտություններին:
Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Պուտինը մեկ անգամ չէ, որ պատասխանել է նմանատիպ հարցերին ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցների ընթացքում:
«Դուք գիտեք, որ նախագահը միշտ խոսում է հստակ օրենքի մասին, որը սխալ է մեկնաբանվում արևմտյան որոշ երկրներում: Եվ նա հերքում է ցանկացած մեղադրանք այն մասին, որ պետությունն այս ոլորտում ունի ռեպրեսիվ տրամադրություն: Բայց, միևնույն ժամանակ, նախագահը միշտ ուշադրություն է դարձնում ազգային հիմքերին, ինչպես ամբողջ Ռուսաստանում, այնպես էլ որոշ ազգային հանրապետություններում, որտեղ պատմական արմատները պարզապես ունեն իրենց առանձնահատկությունը, ինչը չի կարող վերացվել: Ընդհանուր առմամբ, նա ծայրահեղություններին անհանդուրժող է վերաբերում, իսկ դա ավելի շատ ծայրահեղություն է»,-նշել է Պեսկովը:
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացել է Ռուսաստանում, մասնավորապես Չեչնիայում միասեռականների հետապնդման մասին սերիալին: Պեսկովի խոսքով ՝ Կրեմլում կան շատ այլ, ավելի կարևոր հարցեր և չարժի չափազանցնել նման սերիալների նշանակությունը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին