Իտալիան արգելել է Հայաստանի քաղաքացիների և Հայաստան այցելած անձանց մուտքը
Իտալիայի կառավարությունը, կորոնավիրուսային հիվանդության տարածման սպառնալիքով պայմանավորված, ժամանակավորապես արգելել է երկիր 13 պետությունների քաղաքացիների մուտքը՝ մասնավորապես դադարեցնելով ուղղակի և անուղղակի հաղորդակցությունները, հայտնում են Իտալիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, գրում է Reuteurs-ը : «Աշխարհում համաճարակն իր ամենադաժան փուլում է: Մենք չենք կարող չեղյալ հայտարարել այս ամիսների ընթացքում իտալացիների կողմից արված զոհաբերությունները: Այդ իսկ պատճառով մենք ընտրել ենք առավելագույն զգուշավորության ճանապարհը», - ասել է նախարար Ռոբերտո Սպերանզան՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը: Հաղորդվում է, որ այդ արգելքը, մասնավորապես, տարածվում է այն անձանց վրա, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում այցելել են Հայաստան, Բահրեյն, Բանգլադեշ, Բրազիլիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չիլի, Քուվեյթ, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Օման, Պանամա, Պերու և Դոմինիկյան հանրապետություն:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին