Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 12,3 միլիոնին, մահացածներինը՝ 555 հազարին, բուժվել է ավելի քան 6,7 միլիոն մարդ
Աշխարհում Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 12.3 միլիոնին, մահացածներինը 555 հազարին, բուժվել է ավելի քան 6,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Միացյալ Նահանգներում սահմանվել է նոր ռեկորդ՝ մեկ օրում վարակը հաստատվել է 65 հազար 600 մարդու մոտ:
Կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքն է Կենտրոնական Ասիայի երկրներում:
Ղրղըզստանում վարակի տարածման հետ կապված իրավիճակը զարգանում է ամենավատ սցենարով, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը: Այստեղ արդեն երրորդ շաբաթն անընդմեջ ամեն օր գրանցվում են մեծ թվով վարակակիրներ՝ 200-ից 500 մարդ: Բժշկական անձնակազմի ընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել: Այս ֆոնին Ղրղըզստանում աճել է թոքաբորբով հիվանդների թիվը և դրա հետևանքներից մահացությունը: Անկախ փորձագետները խոսում են կորոնավիրուսի թեստերի պակասի, ինչպես նաև դրանց ցածր որակի մասին:
Ղազախստանում էլ վարակի դեպքերի աննախադեպ աճ է գրանցվել՝ մեկ օրում 1962 նոր դեպք, այդ թվում՝ ասիմպտոմ, ինչը 586-ով ավելին է, քան նախորդ օրը: Երկրում բուժաշխատողների պակաս կա: Ինչպես հարևան Ղրղըզստանում, այնպես էլ այստեղ անցյալ տարվա համեմատ կտրուկ աճել է թոքաբորբով հիվանդների և դրա բարդություններից մահացածների թիվը: Ղազախստանի իշխանությունները քննարկում են սահմանափակումների երկարաձգումը: Հուլիսի 13-ին երկրում սուգ է հայտարարված:
Ուզբեկստանում կրկին փակվել են բոլոր մզկիթները:
Սահմանափակումներին վերադառնալու դեմ բողոքի ցույցերը շարունակվել են Սերբիայում, երրորդ օրը դրանք արդեն խաղաղ են դարձել:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին