Բելգրադում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով տուժել են 19 ոստիկան և 17 ցուցարար
Առնվազն 19 ոստիկան եւ 17 ցուցարար են տուժել գիշերային անկարգությունների հետեւանքով, որոնք Բելգրադում ծայր են առել կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճը վերսկսվելու պատճառով սանիտարական միջոցների խստացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում: Այդ մասին հուլիսի 9-ին հայտնել է շտապ օգնության կլինիկայի բժիշկ Իվանա Ստեֆանովիչը:
Բժշկի խոսքով՝ բողոքների վայրում հերթապահել է 12 բժշկական անձնակազմ: «Վնասվածքներ են ստացել 19 ոստիկան եւ 17 ցուցարար, ծանր վնասվածքներ չկան»,- հայտարարել է Ստեֆանովիչը: Ավելի վաղ իրավապահ մարմինների աշխատակիցները ցրել են բողոքի ցույցը Բելգրադում Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (խորհրդարանի) շենքի մոտ: Սկզբում ակցիան անցել է խաղաղ, սակայն ավելի ուշ խմբեր կազմած երիտասարդներրն սկսել են ոստիկանների ուղղությամբ շշեր եւ ծխագլանիկներ նետել:
Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազի արկերով: Բելգրադում անկարգությունները շարունակվել են երկրորդ երեկոն անընդմեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել է Բելգրադի ոստիկանության տնօրեն Վլադիմիր Ռեբիչը, հուլիսի լույս 8-ի գիշերը վիրավորվել են 43 ոստիկան եւ 17 ցուցարաար, բերման է ենթարկվել 23 մարդ, այրվել է հինգ ոստիկանական ավտոմոբիլ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին