Ռումինիան արձանագրել է մեկ օրում կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը
Ռումինիայում արձանագրվել է մեկ օրում նոր կորոնավիրուսով ախտահարվածների ամենամեծ ցուցանիշը՝ 555 դեպք: Հուլիսի 8-ին այդ մասին հաղորդել է ռազմավարական հաղորդակցությունների խումբը, որը երկրում ստեղծվել է կորոնավիրուսային վարակի տարածման իրավիճակի մոնիթորինգի համար:
Վերջին տվյալների համաձայն՝ համավարկի սկզբից ի վեր Ռումինիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 30 175, նրանցից 22 284 մարդ դուրս է գրվել: Մահացել է 1 817 հիվանդացած: Ռումինիայում մարտի 16-ին սահմանվել է արտակարգ դրություն 30 օր ժամկետով, իսկ ապրիլի 14-ին այն երկարացվել է եւս մեկ ամսով:
Մայիսի 14-ին արտակարգ դրությանը փոխարինել է տագնապի ռեժիմը, որը ենթադրում է իշխանությունների կողմից ավելի վաղ մտցված սահմանափակիչ միջոցների որոշ մեղմացում: Հունիսի 17-ին այն երկարաձգվել է եւս 30 օրով: Երկրի առողջապահության նախարար Նելու Տետարուն հուլիսի 8-ին հայտարարել է, որ Ռումինիայում (կորոնավիրուսի համաճարակի) «երկրորդ առավելակետն է»: Նրա խոսքով՝ վերջին երեք շաբաթում հիվանդացության դեպքերի աճը դրդում է հաշվի առնելու արտակարգ դրության վերադառնալու հարցը, թեեւ «այս պահին նման անհրաժեշտություն առայժմ չկա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին