Ղրղզստանի վարչապետը հանձնարարել է արձակուրդներից հետ կանչել բոլոր բուժաշխատողներին
Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը երկրում COVID-19-ի հիվանդացության բռնկման ֆոնին հանձնարարել է արձակուրդներից հետ կանչել բոլոր բուժաշխատողներին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության կառավարության մամուլի ծառայությունում:
«Անհրաժեշտ է հետ կանչել այն բոլոր բուժաշխատողներին, որոնք գտնվում են աշխատանքային արձակուրդում: Այս հանձնարարությունը տվել է Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը՝ հանդես գալով Հանրապետության օպերատիվ շտաբի հերթական նիստում»,-հայտարարել են մամուլի ծառայությունում: Վարչապետի խոսքով՝ համաճարակաբանական իրադրությունը հանրապետությունում պահանջում է ավելի վճռական գործողություններ: «Հուսով եմ՝ բժիշկները կհասկանան մեր խնդրանքը, եւ մենք նրանց շուտով կտեսնենք աշխատավայրում:
Այժմ հիվանդության պիկը բաժին է ընկել Բիշքեկ քաղաքին եւ Չույսկի մարզին: Բուժաշխատողները գիշեր ու ցերեկ աշխատում են ծանրագույն պայմաններում, որպեսզի փրկեն մարդկանց կյանքերը: Այս պայքարում օգնելու պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանների բժիշկները, մի կողմ չեն մնացել նաեւ այն բժիշկները, որոնք ապրում են երկրի սահմաններից դուրս: Սակայն տարածաշրջաններում նույնպես ապրում են մարդիկ, որոնք որակյալ բուժօգնության կարիք ունեն:
Ուստի կոչ եմ անում առողջապահության բոլոր աշխատողներին՝ հետ գալ արձակուրդներից եւ ձեռնամուխ լինել աշխատանքի: Այսպես է պահանջում ներկա իրադրությունը»,-նախարարների կաբինետի ղեկավարի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը: Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Ղրղզստանում հասել է 8 հազար 486-ի: Մահացել է 112 մարդ: Ապաքինվել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել 2 հազար 983 պացիենտ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին