Բրազիլիայի նախագահը, ով ծաղրում էր կորոնավիրուսի ռիսկերը, եւս մեկ թեսթ է արել
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն, ով ծաղրում էր կորոնավիրուսի ռիսկերը, Covid-19-ի եւս մեկ թեսթ է արել այն բանից հետո, երբ նախագահական պալատը հայտարարել է, որ նրա մոտ ախտանիշներ են հայտնվել։
65-ամյա Բոլսոնարոն նախագահական նստավայրի մոտ հավաքված իր աջակիցներին ասել է, թե ինքը թեսթ է անցել, եւ «ամեն ինչ կարգին է»: Ելույթ ունենալով դիմակով՝ նա նաեւ ասել է, որ բուժզննում է անցել, եւ իր թոքերը «մաքուր են»:
Բրազիլական լրատվական աղբյուրները, ներառյալ CNN-ի ստորաբաժանումը, հայտնել են, որ Բոլսոնարոյի թեսթի արդյունքը դրական է, սակայն պաշտոնապես դա չի հաստատվել։
Երկուշաբթի օրը նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ ներկայում Բոլսոնարոն առողջ է, սակայն NBC News-ը հայտնել է, որ նա այնքան էլ լավ չի զգում եւ ջերմություն ունի:
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բոլսոնարոն չեղարկել է իր բոլոր պաշտոնական միջոցառումները, քանի դեռ չի ստացել Covid-19 թեսթի պատասխանը:
Բրազիլիայի նախագահը մի քանի անգամ թերագնահատել է վիրուսի վտանգը՝ այն անվանելով «թեթեւ գրիպ» եւ դատապարտելով այն նահանգապետներին, ովքեր սահմանափակումներ են մտցնում եւ աշխատատեղեր կորցնելու պատճառ են դառնում։
Համավարակի հենց սկզբից Բոլսոնարոն անտեսում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությունները, ինչպիսիք են դիմակներ կրելը եւ սոցիալական տարածությունների պահպանումը:
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Բրազիլիայում ավելի քան 1,6 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 65 487 մարդ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին