Պուտինը պատմել է, թե ինչն է «դանդաղ ազդեցության ռումբ» եղել ԽՍՀՄ Սահմանադրության մեջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ սահմանադրական փոփոխությունները կամրապնդեն երկրի պետականությունը: Նրա կարծիքով՝ խորհրդային Սահմանադրության մեջ «դանդաղ ազդեցության ռումբ» է եղել հանրապետությունների՝ երկրից դուրս գալու իրավունքը և «կոմունիստական կուսակցության իշխանության մենաշնորհային իրավունքը»:
«Դա դանդաղ ազդեցության ռումբ է, որը տեղադրվել է դեռևս 1922 թվականին Խորհրդային Միության կազմավորման ժամանակ: Իհարկե, մենք պետք է խուսափենք նման բաներից»,- «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե անցյալի որ սխալներից կցանկանար խուսափել: Այս մասին նախ խոսել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի շրջանակներում:
Պուտինը կարծում է, որ Սահմանադրության մեջ պետք է կանոն լինի սահմանների խախտումների վերաբերյալ: «Ես ամբողջովին վստահ եմ, որ մենք ճիշտ ենք անում, որ փոփոխություններ ենք անում գործող Սահմանադրությունում: Դրանք կամրապնդեն մեր պետականությունը, պայմաններ կստեղծեն մեր երկրի առաջադեմ զարգացման համար տասնամյակներ առաջ»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե է անցկացվել, որին մասնակցած քաղաքացիների 77.92 տոկոսը կողմ է քվեարկել: Փոփոխություներն ուժի մեջ են մտել հուլիսի 4-ից:
Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է Պուտինը: Նա առաջարկել է ամրապնդել Հիմնական օրենքի առաջնահերթությունը միջազգային պայմանագրերի առաջ, կրճատել Սահմանադրական դատարանի դատավորների թիվը, նոր լիազորություններ շնորհել Պետդումային և Դաշնության խորհրդին, ինչպես նաև այլ փոփոխություններ սահմանել: Արդյունքում բազմաթիվ փոփոխություններ են ընդունվել: Պետդումայի պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկով ընդունվել է նախագահական ժամկետների «զրոյացումը»:

















































Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը
Բնակչության մինչև 95%-ը պետք է իրեն ռուսաստանցի զգա․ Ռուսաստանի ազգային նոր քաղաքականության ռազմավարությունը
Թրամփը նշել է, որ իր կինը հավանում է Պուտինին
Ուկրաինան փորձում է հարձակումներով վախեցնել ռուսաստանցիներին. Պուտին
Ֆիդանը Մոսկվայում հանդիպելու է Պուտինի հետ. աղբյուր
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին