Ձերբակալվել է խայտառակված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի ընկերուհին
Բրիտանացի հանրահայտ դեմք եւ խայտառակված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի ընկերուհի Գիսլեյն Մաքսվելը ձերբակալվել է Նյու Հեմփշիր նահանգում եւ շուտով կկանգնի դաշնային դատարանի առաջ, որն ընտրելու է նրա խափանման միջոցը, փոխանցում է BBC-ն:
66-ամյա Էփշթեյնը ԱՄՆ-ում ձերբակալվել էր 2019 թվականի հուլիսի սկզբին: Նրան մեղադրել էին անչափահաս աղջիկներին, որոնցից ոմանք 14 տարեկան էին, մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ ներգրավելու համար: Անցյալ տարվա օգոստոսի 10-ին նրան մահացած էին գտել խցում: Քննությունը հանգել էր այն եզրակացության, որ մահը ինքնասպանության հետեւանք էր:
Գիսլեյն Մաքսվելին առաջադրվել է 6 մեղադրանք.
անօրինական սեքսով զբաղվելու նպատակով անչափահասներին ուղեւորությունների դրդելու,
անօրինական սեքսով զբաղվելու նպատակով անչափահասներին ուղեւորությունների դրդելու համար հանցավոր համաձայնության գալու,
անօրինական սեքսով զբաղվելու նպատակով անչափահասների փոխադրման,
անօրինական սեքսով զբաղվելու նպատակով անչափահասների փոխադրման համար հանցավոր համաձայնության գալու,
երկու դեպքում կեղծ վկայություն տալու:
Ենթադրվում է, որ Մաքսվելը ընկերական հարաբերություններ է հաստատել անչափահաս աղջիկների հետ՝ նրանց հրավիրելով կինո կամ խանութներ գնումներ կատարելու, հարցուփորձ անելով նրանց կյանքի եի ընտանիքների մասին, իսկ այնուհետեւ փոխըմբռնում հաստատելով՝ «փորձել է կարգավորել անչափահաս զոհի նկատմամբ սեքսուալ բռնությունը՝ քննարկելով սեքսուալ թեմաներ, հանվելով զոհի առջեւ, ներկա լինելով, երբ անչափահաս զոհը հանվել է եւ/կամ ներկա է եղել անչափահաս զոհի եւ Էփշթեյնի մասնակցությամբ սեռական ակտերին»:
Մաքսվելը բոլոր մեղադրանքները հերքում է:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան