Ռուսաստանում բենզինը կտրուկ թանկացել է
Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի ապրանքա-հումքային բորսայում Аи-95 տեսակի բենզինի գինը ռեկորդային աճ է արձանագրել՝ մեկ տոննայի դիմաց կազմելով 58 324 հազար ռուբլի։ Վերջին երեք առեւտրային սեսիայի ժամանակ բենզինի գինը երեք անգամ ռեկորդային աճ է գրանցել։
Ընդհանուր առմամբ գնաճը գնահատվել է 0,26 տոկոս։ Аи-92 բենզինի գինն աճել է մինչեւ մեկ տոննայի դիմաց 50 662 հազար ռուբլի, ինչը 0,33 տոկոսով ավելին է, քան նախորդ սեսիայում ֆիքսված գինը։ Գնաճը սկսվել էր դեռ ամսվա կեսերից, երբ պահանջարկը կտրուկ ավելացել էր, եւ ռուսաստանցի մատակարարները սկսել էին դժվարությամբ ծածկել պահանջարկի ծավալը։ Այնուհանդերձ, իշխանությունները հուսադրում են, որ դեֆիցիտ չի առաջանա։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է