Կինն այրել է իր շքեղ առանձնատունը խարդախության մասին փաստաթղթերը ոչնչացնելու համար
Տեխաս նահանգում շքեղ առանձնատան սեփականատեր կինն այրել է իր տունը, որպեսզի ոչնչացնի ամուսնու կլինիկայից փաստաթղթերը, որոնք վկայում են զույգի խարդախությունների մասին, հաղորդում է Associated Press-ը։
Մարդ եւ Մելիս Կուպերները մեղադրվում են հանցավոր դավադրության մեջ մտնելու համար առողջապահության ոլորտում խարդախություն կատարելու նպատակով։ Նրանք չեն խոստովանում իրենց մեղքը։
Համաձայն դատական արձանագրությունների՝ նրանք մեղադրվում են ավելի քան 100 000 կեղչ հայցադիմումներ ներկայացնելու մեջ դաշնային ծրագրերի նկատմամբ առողջապահության ոլորտում, մասնավորապես, ֆիզիոթերապիայի, հոգեթերապիայի եւ ցավազրկման ծառայությունների ոլորտում 2014-2017 թվականներին։
Մարկ Կուպերը ղեկավարել է Տեխասի օրթոպեդիկ եւ ողնուղեղային հիվանդությունների կլինիկաների կենտրոնը Ֆորտ-Ուերտեում եւ Ուեզերֆորդում։
Համաձայն մեղադրական կողմից փաստաթղթերին՝ նրա կինն այրել է առանձնատունը՝ փորձելով ոչնչացնել փաստաթղթային վկայությունները խարդախության մասին, եւ հեռացել տնից։
Սակայն հրշեջները, որոնք ժամանել էին դեպքի մասին ահազանգից հետո, կարողացել էին փրկել փաստաթղթերը, որոնք ամբողջությամբ չէին այրվել եւ ընթեռնելի էին։
Կուպերների հետ միասին ձերբակալել են նաեւ ֆիզիոթերապեւտ Թրեւիս Քուիին, որն աշխատել է Կուպերի հետ։
Նշվում է, որ հանցագործները դատարան հայց են ներկայացրել ավելի քան 10 մլն դոլարի չափով։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան