Ֆորմուլա 1-ի նախկին ղեկավարը սևամորթներին մեղադրել է ռասիզմի համար
Ֆորմուլա 1 ավտոարշավի նախկին ղեկավար Բերնի Էքլսթոունը քննադատել է ԱՄՆ-ում ռասիզմի դեմ և տարբեր արձանների հեռացման համար պայքարող սևամորթ ակտիվիստներին: Այս մասին տեղեկանում ենք CNN-ից:
Էքլսթոունը հայտարարել է, որ ռասիզմին ավելի շատ հակված են սևամորթ, քան սպիտակամորթ մարդիկ:
«Շատ դեպքերում սևամորթ մարդիկ ավելի շատ ռասիստ կարող են լինել, քան սպիտակները: Այն, որ այժմ ցուցարարները փորձում են քանդել բոլոր հուշարձանները, լիովին տգիտություն է»,-ասել է Էքլսթոունը:
Նա նաև մեկնաբանել է Ֆորմուլա 1-ի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի խոսքերը այն ռասայական վիրավորանքների մասին, որը նա ստացել է ավտոարշավորդի իր կարիերայի ընթացքում:
Հեմիլթոնը անցյալ շաբաթ հիշել էր 2008 թվականին Իսպանիայի գրան-պրիի ժամանակ տեղի ունեցած դեպքը: Այն ժամանակ երկրպագուները իրենց դեմքերը սև էին ներկել և շապիկների վրա գրել էին «Հեմիլթոնի ընտանիք»:
Էքլսթոունը հայտարարել է, որ ինքը զարմացած է, որ նման դեպքերը անհանգստացնում են Հեմիլթոնին:
«Ես զարմացած եմ, որ դա նրան անհանգստացնում է: Ես իրոք հիասթափված եմ, եթե նա դա լուրջ է ընդունել, ես երբեք այդպես չէի կարծում: Ես կարծում էի, որ այդ դեպքը նրա վրա չի ազդել»,-նշել է գործարարը:
Նա նաև խորհուրդ է տվել երեխաներին բերել արձանների մոտ և պատմել նրանց, թե ինչու են այդ մարդկանց արձանները կանգնեցվել:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան