Զբոսաշրջիկներից զրկված թաիլանդական Լոփբուրի քաղաքը «գրոհել» են սոված և ագրեսիվ կապիկները (տեսանյութ)
Թաիլանդական Լոփբուրի քաղաքում կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջիկների հոսքի դադարը հանգեցրել է քաղաքում բնակվող կապիկների առավել ագրեսիվ դառնալուն, գրում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Լոփբուրիում 750 000 բնակչության կողքին մոտ 6000 մակակ է բնակվել, որոնք քաղաքը զբոսաշրջային տեսանկյունից գրավիչ են դարձրել։ Նախքան համավարակը, զբոսաշրջիկներն այս կենդանիներին կերակրելու և նրանց հետ լուսանկարվելու համար տեղացիներին լավ գումարներ են վճարել, սակայն այժմ այցելուների թվի անկմանը զուգահեռ սննդի պակասի ֆոնին կապիկները շատ ավելի ագրեսիվ են դարձել։
Նշվում է, որ տեղացիները ստիպված կապիկներին «ջանկ-ֆուդով» են կերակրում, սակայն որոշների կարծիքով՝ դրանցում առկա շաքարը նպաստում է կենդանիների է՛լ ավելի ագրեսիվությանն ու արագ բազմացմանը։
Հայտնի է, որ քաղաքն այժմ զանգվածային ախտահանման ծրագրեր է իրականացնում և միաժամանակ փորձում կապիկների թիվը վերահսկելի դարձնել։
Քաղաքի բնակիչները նշում են, որ կան հատուկ տարածքներ, որտեղ մակակների պատճառով մուտքն արգելվում է։
«Մենք վանդակում ենք ապրում, մինչ կապիկները դրսում են։ Նրանց արտաթորանքներն ամենուր են, հոտը սարսափելի է, հատկապես, երբ անձրև է գալիս»,- նշել է քաղաքի բնակիչներից մեկը։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան