Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփի հետ գիշերային ակումբներ այցելել
Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատմել է, որ իր նախագահության օրոք ընդունել է շատ տարբեր հյուրերի, այդ թվում՝ Դոնալդ Թրամփին, ում հետ նրանք այցելել են գիշերային ակումբներ եւ «ցատկել շատրվանների մեջ», հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Իսկ ես միշտ հյուրեր էի ընդունում, տանում էի նրանց շրջելու, մենք «սատանայի անիվ» էինք նստում: Շատերն էին սիրում այնտեղ գալ՝ Հիլարին (Քլինթոն - խմբ.), Թրամփը, Ջոն Մակքեյնը՝ մոտ տասն անգամ: Թրամփն էլ է եղել, մենք նրա հետ քայլել ենք, եւ իմ էլեկտրամոբիլով մինչեւ առավոտյան յոթը շրջել ենք: Երկու գիշերային ակումբում ենք եղել: Եւ շատրվանների մեջ ենք ցատկել»,- երեքշաբթի օրը «Գորդոնին հյուր» հաղորդման եթերում ասել է Սահակաշվիլին։
Միաժամանակ Սահակաշվիլին պատմել է, որ գործարար Բորիս Բերեզովսկին է գիշերն այցելել իրեն եւ խնդրել իր ու մի աղջկա համար հարսանիք կազմակերպել: Հարսանիքը կազմակերպվել է նույն գիշերը, սակայն աղջիկը փախել է նրանից՝ ասելով. «Ես առանց ծնողներիս Պովոլժյեից ոչ մի տեղ չեմ գնա», պատմել է նախկին նախագահը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է