Թրամփը ոստիկանության բարեփոխման մասին հրամանագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոստիկանության բարեփոխման մասին հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է ոստիկանների ատեստավորման ու վերապատրաստման ծրագրերի կատարելագործում եւ հոգեկան առողջության պահպանման ոլորտում ռեսուրսների ընդլայնում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Սպիտակ տան Վարդագույն այգում հրամանագրի ստորագրման արարողության ժամանակ իր ելույթում նախագահն նշել է արարողությանը ներկա այն մարդկանց անունները, ովքեր ոստիկանության հետ բախումներում զոհվածների հարազատներն են։ Միաժամանակ, նա հավաքվածներին ներկայացրել է իրավապահ մարմինների՝ արարողությանը ներկա ղեկավարներին։
Նախագահն ընդգծել է, որ ամերիկյան հասարակությունը պետք է աջակցի ոստիկանական համազգեստով քաջ տղամարդկանց եւ կանանց՝ միաժամանակ նշելով հասարակության առջեւ ոստիկանության հաշվետու լինելու անհրաժեշտությունը եւ նրա պրոֆեսիոնալիզմի ու բարոյական չափանիշների բարձրացման կարեւորությունը:
Թրամփը հայտարարել է, որ վճռականորեն դեմ է ոստիկանության վարչություններին ֆինանսավորումից զրկելու առաջարկություններին:
«Ամերիկացիները գիտեն ճշմարտությունը՝ առանց ոստիկանության քաոս է տիրում, առանց օրենքի անարխիա է սկսվում»,- հիշեցրել է նախագահը: Նա նաեւ ասել է, որ Օբամայի վարչակազմը չի էլ փորձել լուծել այն խնդիրը, որի լուծման ճանապարհին քայլն այսօր է արվում:
Ելույթի ընթացքում նախագահն ընդգծել է այս խնդրում սոցիալ-տնտեսական բաղադրիչի դերը: Այս կապակցությամբ Թրամփը վստահություն է հայտնել, որ գալիք տարին երկրի տնտեսական պատմության մեջ ամենահաջողվածներից մեկը կլինի։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին