Կադիրովը հնձնարարել է առգրավել հարսանեկան երկար շարասյունների ավտոմեքենաներն ու վաճառել դրանք
Հարսանիքների անցկացման սահմանափակումները խախտողների ավտոմեքենաները կվաճառվեն ու դրանցից ստացված հասույթը կփոխանցվի հիվանդանոցներին, իսկ իրավախախտներին կուղարկեն հիվանդանոցներ՝ որպես կամավորներ. այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Կադիրովը, նշելով՝ կարանտինի մեղմացման երրորդ փուլը կմեկնարկի հունիսի 20-ից. այս մասին գրում է «Կավկազսկիյ ուզել»-ը։
Նշվում է՝ որոշումը կայացվել է հունիսի 13-ին Օպերատիվ շտաբի նիստի ժամանակ, երբ Կադիրովը կտրուկ քննադատության է ենթարկել հարսանեկան տոնակատարությունների կազմակերպման կանոնները խախտողներին։
Նա, մասնավորապես, նշել է. «Այն, ինչ սկսել են անել մարդիկ, շնորհքի, ազնվականության, հավատքի, ամեն ինչի բացակայություն է, քանի որ նրանց կոչ էր արվել պահպանել անվտանգության կանոնները հանուն Բարձյալի, հանուն սեփական ժողովրդի, հանուն սեփական ընտանիքի անդամների։ Կան մարդիկ, որոնք անում են՝ ինչ ցանկանում են։ Ես հանձնարարել եմ առգրավել նրանց մեքենաներն ու վաճառել դրանք։ Ստացված միջոցներն ուղարկել բուժաշխատողներին, քանի որ այս պահին նրանք, բացի բուժելուց, նաև օրական չորս անգամ կերակրում են հիվանդներին ու ամբողջովին զբաղվում նրանց կարիքներով։ Խախտում անողները չեն ամաչում բժիշկներից, որոնք այդքան աշխատում են», ու հստակեցրել՝ խոսքը հարսանեկան շարասյունում մեքենաների թվի խախտումների մասին է։
Այս առնչությամբ նա շեշտել է. «Բոլոր խախտողները, որոնք եղել են այդ հավելյալ մեքենաներում, թող դառնան կամավորներ և սպասարկեն հիվանդանոցները» ու հավելել. «Ստիպե՛ք նրանց լվալ, ավլել հատակը, թող իմանան մեր արածի արժեքը․ սա խայտառակություն է»։
Ըստ Չեչնիայում գործող հակահամաճարակային կանոնների՝ հարսանեկան ավտոշարասյունը պետք է ներառի առավելագույնը երկու-երեք մեքենա՝ ներառյալ հարսի մեքենան։

















































Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
«Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին