Հունաստանը հայտարարել է զբոսաշրջիկներին ընդունելու պատրաստակամության մասին
Զբոսաշրջիկների անվտանգությունը Հունաստանի կարեւորագույն առաջնահերթությունն է, երկիրը ճանապարհորդների համար բացում է իր օդանավակայանները, Սանտորինի կղզի այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հայտնում է Reuters-ը։
Միջազգային չվերթները կվերականգնվեն հունիսի 15-ին՝ մոտ եռամսյա կարանտինից հետո։
Զբոսաշրջության ոլորտի եկամուտները կազմում են արդեն 2018թ․ ճգնաժամի մեջ հայտնված երկրի տնտեսության մոտ 20%-ը։
«Հսկայական հաճույք է գտնվել այստեղ՝ Սանտորինիում․․․ եւ որպեսզի ուղերձ ասել՝ Հունաստանը պատրաստ է այս ամառ ընդունել զբոսաշրջիկների՝ կարեւորագույն առաջնահերթություն համարելով նրանց անվտանգությունը եւ առողջությունը»,- նշել է Հունաստանի վարչապետը։
Երկրում մտցված խիստ սահմանափակումները օգնել են բավական հաջողությամբ հաղթահարել կորոնավիրուսը։ Գրանցվել է վարակման 3000-ից մի փոքր ավելի դեպք, ինչը բավական լավ ցուցանիշ է ԵՄ-ում։
Սակայն այս իրավիճակը հանգեցրել է բիզնեսի ոլորտներում մեծ խնդիրների, եւ այս տարի Հունաստանում տնտեսության մինչեւ 13% անկում է սպասվում։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին