ՌԴ-ն ուսումնասիրում են հուլիսի 15-ից միջազգային ուղեւորատար թռիչքների վերսկսման հնարավորությունը
Ռուսական ավիաընկերություններն ուսումնասիրում են հուլիսի կեսերից միջազգային ուղեւորատար թռիչքները վերսկսելու հնարավորությունը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:
«Մշակվում են միանգամից մի քանի խոշոր փոխադրողների կողմից հուլիսի 15-ից միջազգային թռիչքները վերսկսելու հնարավորությունը՝ կորոնավիրուսով վարակվածների թվի կրճատման կայուն դրական դինամիկայի եւ ինքնաթիռներում խիստ սանիտարական կանոնների պահպանման պայմանով»,- նշել է նա: Առաջինը կարող են վերականգնվել ԵԱՏՄ-ի եւ ԱՊՀ-ի երկրների հետ թռիչքները, նշել է գործակալության զրուցակիցը: «Այնուհետեւ, այլ երկրների սահմանների բացմանը զուգահեռ, կվերսկսվի օդային հաղորդակցությունը նաեւ դրանց հետ»,- հայտարարել է աղբյուրը:
COVID-19 համավարակի պատճառով Ռուսաստանի Դաշնությունը մարտի վերջին ամբողջությամբ դադարեցրել էր միջազգային ավիափոխադրումը՝ թույլ տալով միայն կանոնավոր թռիչքները Ռուսաստանի քաղաքացիների վերադարձի համար: Մարզերի միջեւ թռիչքների սահմանափակումներ չեն սահմանվել, սակայն կարանտինի պայմաններում ուղեւորների պահանջարկի անկման պատճառով ավիաընկերություններն իրենք սկսեցին չեղարկել չվերթները:
Մայիսի կեսին ՌԴ տրանսպորտի նախարարության ղեկավար Եվգենի Դիտրիխը լրագրողներին հայտարարել էր, որ գործակալությունը հույս ունի վերականգնել ներքին ավիափոխադրումները ընթացիկ տարվա հունիսից, միջազգային ավիափոխադրումները՝ հուլիսից:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին