Մալայզիայում չեղարկել են կարանտինը
Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասինը հայտարարել է հունիսի 10-ից սահմանափակումների մեծամասնությունը չեղարկելու մասին, որոնք ընդունվել էին մարտի 18-ից նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հաջողությամբ պայքարել ենք COVID-19-ի տարածման դեմ, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել չեղարկել տեղաշարժման եւ քաղաքացիների գործունեությունը սահմանափակող դրույթը չեղարկելու մասին»,-կիրակի ասել է վարչապետն իր հատուկ ուղերձում։ «Հունիսի 10-ից թույլատրվում է ազատ տեղաշարժ նահանգների միջեւ, վերականգնվում է ներքին տուրիզմը»,-հայտնել է նա։
Նրա խոսքով՝ «կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ սոցիալական, կրթական, կսկսեն իրենց աշխատանքը որոշակի սահմանափակումներով»։
Բացի այդ, կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ «կթույլատրվեն որոշ սպորտային եւ ժամանցային միջոցառումներ, բացառությամբ այն միջոցառումները, որոնց ժամանակ հավաքվում է հանդիսատեսի մեծ բազմություն»։
Մալայզիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 8,3 հազարը, որոնցից մահացել է 117 մարդ։ Շուրջ 6,6 հազար պացիենտ ամբողջովին առողջացել է։ Երկրի իշխանությունները մայիսին արդեն թույլատրել էին վերականգնել մի շարք ձեռնարկությունների գործունեությունը։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին