ԱՄՆ-ում ռուսական ռսետորանի հայ սեփականատերը զենքով պաշտպանել է իր ռեստորանը թալանչիներից
Սան Դիեգոյի «Պուշկին» ռուսական ռեստորանի սեփականատեր Հայկ Ղազարյանը, մեկնաբանել է ռուսական մաֆիային իր պատկանելիության մասին հնչած մեղադրանքներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ղազարյանն ասել է, որ ինքը նման մեղադրանքներին հումորով է վերաբերում: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներում սիրում են այս արտահայտությունը և այն օգտագործում են մարդկանց մեծ բազմություն նկարագրելիս: «Մաֆիա» բառն այլևս իրական իմաստ չունի ամերիկացիների առօրյա կյանքում:
Ըստ Ղազարյանի, թալանողները հարգանքով են վերաբերել նրան, որ ինքը պաշտպանել է իր ռեստորանը:
«Նրանց մեջ կա այսպիսի հասկացություն՝ մենք գալիս ենք թալանելու, դուք պաշտպանում եք ինքներդ ձեզ, լավ եք անում, դե, դուք ավելի քիչ շանս ունեք, որ մենք ձեզ թալանենք:
Շատ տղաներ քայլում էին, գլուխով էին անում, հասկացնելով, որ լավ եք անում, որ ինչ-որ բան եք անում»,-ասել է նա:
Ղազարյանը նաև նշել է, որ ինքը չի հասկանում այն սեփականատերերին, ովքեր չեն պայքարել իրենց բիզնեսը փրկելու համար: Նա գտնում է, որ եթե մարդը սիրում է իր գործը, ապա պետք է պաշտպանի այն:
Սեփականությունը զենքը ձեռքին պաշտշանելը «սկզբունքի հարց է», ընդգծել է Ղազարյանը:
«Եթե տեսնում ես, որ ոստիկանները չեն կարողանում իրենց գործն անել, ապա դու իրավունք ունես պաշտպանել քո սեփականությունը: Մենք դուրս եկանք եւ ցույց տվեցինք մեր իրավունքը, ու ոչ ոք չհամարձակվեց մեզ բան ասել: Հուսանք, որ այդպես էլ կշարունակվի»,-ավելացրել է գործարարը:
Ավելի վաղ լուսանկար հրապարակվեց, որում երեւում էր, որ տղամարդիկ կանգնել էին ռեստորանի դիմաց՝ պաշտպանելով այն թալանչիներից: Լուսանկարը մեկնաբանվել էր այսպես՝ «Ռուսական մաֆիան ամբողջ կազմով պաշտպանվում է»:
Լուսանկարում ռուսական «Պուշկին» ռեստորանի սեփականատեր Հայկ Ղազարյանն է: Նա հավաքել է իր ընկերներին եւ կազմակերպել իր ռեստորանի զինված պաշտպանությունը բողոքող ավազակներից:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները