Ցուկերբերգը խոստովանել է, որ վիրտուալ իրականությունն իրեն ավելի շատ է գրավում, քան տիեզերք թռնելը
Ամերիկյան Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ցանկություն չունի տիեզերք թռնել, նրան ավելի շատ հետաքրքրում է վիրտուալ իրականության տեխնոլոգիայի ներուժի բացահայտումը: Այս մասին ամերիկացի գործարար, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն ասել է Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Լրագրողը հարցրել է Ցուկերբերգին՝ արդյոք նա ցանկանում է տուրիստական թռիչք կատարել տիեզերք: «Վստահ չեմ, որ ուզում եմ թռնել տիեզերք,- ասել է Facebook- ի ղեկավարը:- Ես անձամբ շատ ավելի մեծ ուշադրություն եմ դարձնում այնպիսի բաների, ինչպիսին վիրտուալ իրականությունն է: Այն կարող էր ցանկացած մարդու թույլ տալ տեղափոխվել աշխարհի ցանկացած վայր տիեզերքում»: Ցուկերբերգը արձանագրել է, որ դրա համար տիեզերանավ չի պահանջվի: Ինչպես նա նշել է, վիրտուալ ճանապարհորդությունները կարող են հասանելի լինել շատ ավելի մեծ թվով մարդկանց, քան թռիչքները դեպի տիեզերք:
Ցուկերբերգը բազմիցս շեշտել է վիրտուալ իրականության տեխնոլոգիայի զարգացման կարեւորությունը: Օրինակ, 2017-ին Կալիֆորնիայում տեխնիկական նորարարությունների վերաբերյալ խորհրդաժողովին նա ասել էր. «Երբ մարդիկ ասում են, որ մենք վիրտուալ իրականություն ենք ստեղծում, որովհետև մենք գոհ չենք գոյություն ունեցողից, ես պատասխանում եմ. «Իհարկե, դա այդպես է»»: Նա շեշտել է, որ հետագայում այդ տեխնոլոգիաները մարդկանց կյանքը շատ ավելի լավը կդարձնեն:
«Ոմանք ասում են, որ վիրտուալ իրականությունը մեկուսացման եւ ներփակվածություն է հանգեցնում: Ես կարծում եմ, որ իրականում հակառակն է»,- նշել էր Facebook-ի ղեկավարը: Նա ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ իրականում մարդիկ սահմանափակ են այն վայրերի հարցում, որտեղ կարող են այցելել եւ ում հետ կարող են հանդիպել: Ըստ Ցուկերբերգի՝ վիրտուալ իրականության տեխնոլոգիաները վերացնում են այդ սահմանափակումներից շատերը:
Ըստ Bloomberg-ի վերջին գնահատականների՝ Ցուկերբերգն այժմ չորրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Նրա կարողությունը գերազանցում է 85.7 միլիարդ դոլարը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները