Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը կծածկվի սնանկության հզոր ալիքով
Կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով ներդրված սահմանափակումները գերմանական փոքր թվով ընկերությունների ոչնչացման են հանգեցրել: Սակայն փորձագետները խոսում են սնանկության մեծ ալիքի մոտեցման մասին, որը կծածկի գերմանական տնտեսությունը, հայտնում է Focus-ը:
Ըստ Crifbürgel վարկային պատմությունների բյուրոյի ավելի քան 29 հազար գերմանական ընկերություն կսնանկանա, սա 54 տոկոսով ավել է 2019-ի համեմատ: Այդպես, կորոնավիրուսի հարվածը Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը գրեթե նույնքան ուժեղ կլինի, որքան 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր, երբ շուրջ 34 հազար ձեռնարկություն սնանկացավ: Ընդ որում, ներկայիս կանխատեսումը հաշվի չէր առնում Kreditanstalt fur Wiederaufbau (KfW) պետական գերմանական բանկի տրամադրած վարկերը:
Փորձագետները նաեւ նշում են, որ 2021 թվականին իրավիճակը չի բարելավվի: Ընդհակառակը, դժվարություններ կառաջանան համեմատաբար եկամտաբեր ընկերությունների համար, որոնք պետք է վճարեն վարկերը:
Կորոնավիրուսից առավել տուժած ոլորտներն են զբոսաշրջությունը, հանրային սնունդը եւ ժամանցը: Հենց այստեղ է, ըստ Criftbürgel-ի ներկայացուցիչների, սնանկ ձեռնարկությունների թվի աճ սպասվում: Բացի այդ, ճգնաժամը բացասաբար կանդրադառնա ավտոմոբիլային արտադրողների, ցուցահանդեսային բիզնեսի եւ արտահանումից կախված արդյունաբերության վրա:
Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ սնանկացած ընկերությունները անհետանալու են շուկայից, կարծում են Criftbürgel-ում: Գերմանիայի օրենսդրությունը լայն հնարավորություններ է նախատեսում բիզնեսի պահպանման համար, փոխանցում է «Լենտա»-ն:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...