Հնդկաստանի ֆերմաներից մեկում հավերը կանաչ դեղնուցով ձվեր են ածում. լուսանկարները զարմացրել են համացանցի օգտատերերին (տեսանյութ)
Հնդկաստանում բնակվող ֆերմեր Աք Շիհաբուդհենը, որը զբաղվում է թռչնաբուծությամբ, պատմել է, որ իր հավերից որոշների ածած ձվերը կանաչ դեղնուց ունեն: Երբ համապատասխան լուսանկարները տարածվել են համացանցում, շատերը կարծել են, թե դրանք մշակված են «Ֆոտոշոփ» ծրագրով: Սակայն ֆերմերը որպես ապացույց հրապարակել է տեսանյութ, որում կոտրում է ձվերն և ցույց տալիս կանաչ դեղնուցը, գրում է Oddity Central-ը:
Շիհաբուդհենի խոսքով՝ այս ամենն իր համար անչափ զարմանալի է: Անասնաբույժները ևս չեն կարողանում բացատրություն տալ դեղնուցի տարօրինակ գունափոխմանը:
«Կանաչ դեղնուցով առաջին ձուն ստացել ենք մոտ ինն ամիս առաջ: Սկզբում ապշած էինք և այն սննդի մեջ չօգտագործեցինք: Սակայն այդ հավի ածած բոլոր ձվերը, ինչպես պարզվեց, այդպիսին էին: Երբ թողեցինք, որ հավը թխսի, այդ ձվերից ելած ճտերը, իրենց հերթին, ևս սկսեցին կանաչ դեղնուցով ձվեր ածել»,-պատմել է ֆերմերը:
Նա մանրամասնել է, որ ինքն ու ընտանիք անդամները կերել են այդ ձվերից և որևէ տարօրինակ բան չեն զգացել:
Աղբյուրը նշում է, որ մի քանի օր առաջ համապատասխան մասնագետներն այցելել են ֆերմա ու լաբորատորիաներում անալիզ անելու համար նմուշներ վերցրել:
Ֆերմերը հավելել է, որ սնունդը դժվար թե լինի դեղնուցի գունափոխման պատճառ, քանի որ ինքը բոլոր հավերին նույն կերն է տալիս:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի