ԱՄՆ-ն սպառնում է «Հոնկոնգի գրավման դեպքում» պատժամիջոցներ կիրառել Չինաստանի նկատմամբ
Սպիտակ տունը կարող է պատժամիջոցներ կիրառել ինչպես Պեկինի, այնպես էլ Հոնկոնգի վարչակազմի դեմ, եթե Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հաստատի Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրինագիծը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, գրում է CNBC-ը։
«Ազգային անվտանգության մասին այս օրինագծով Չինաստանը, ըստ էության, կգրավի Հոնկոնգը․ այդ դեպքում Հոնկոնգի և Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն»,-նշել է Օ'Բրայենը:
Նշվում է, որ կոմունիստական էլիտայի նման քայլերը կարող են հարվածի տակ դնել Հոնկոնգի հատուկ ինքնավար կարգավիճակը, որի շնորհիվ հնարավոր է եղել զարգացնել քաղաքի՝ որպես համաշխաարհային ֆինանսական կենտրոն կարգավիճակը։
«Դժվար է պատկերացնել, թե նման բան տեղի ունենալու և ՉԺՀ-ի կողմից քաղաքի կառավարումն իր վրա վերցնելու դեպքում ինչպես Հոնկոնգը կշարունակի ասիական ֆինանսական կենտրոն մնալ։ Այդ դեպքում համաշխարհային կորպորացիաները կլքեն քաղաքը»,- նշել է Օ'Բրայենը:
Ավելի վաղ Չինաստանի ազգային ժողովրդական ամենամյա համագումարի օրակարգում ներառվել էր հոնկոնգյան իրավական համակարգի և օրենքի կիրառման մեխանիզմների կատարելագործման մասին օրենքի նախագիծը, որը պատասխանատվություն է նախատեսում «ապստամբության, անջատողականության և դավաճանության համար»:
Իրավիճակը կարող է սրվել, քանի որ Պեկինը տեսականորեն պարզապես կարող է շրջանցել Հոնկոնգի ընտրված օրենսդիրներին և իր փոփոխությունները պարտադրել: Հոնկոնգը Չինաստանի հատուկ վարչական շրջանն է։ 1997 թվականին Մեծ Բրիտանիայի կողմից Հոնկոնգին ինքնիշխանութան վերադարձումից հետո այն առաջնորդվել է «մի երկիր, երկու համակարգ» գաղափարախոսությամբ, որի շնորհիվ էլ հասել է որոշակի ազատության, ինչից զուրկ են Չինաստանի այլ շրջանները։
Անցյալ տարի Հոնկոնգում սկսվել էին բուռն բողոքի ցույցեր և բարձրացել էր հասարակական դժգոհության մեծ ալիք, որոնց նպատակը ժողովրդական բարեփոխումների հասնելն էր։ Չինաստանի ղեկավարությունը կարծում է, որ իրավական համակարգի և օրենքի կիրառման մեխանիզմների կատարելագործման մասին այս օրենքի նախագիծն անհրաժեշտ է հետագայում նման ցույցերը կանխելու համար։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...