Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտպանել է իր գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսին, որին մեղադրել են սահմանափակումները խախտելու մեջ, հաղորդում է BBC News-ը։
Վարչապետը հայտարարել է, որ եկել է եզրահանգման, որ Քամինգսը չի ունեցել այլընտրանք, եւ ստեղծված իրավիճակում միակ ելքն իր համար եղել է մեկնումը ծնողների մոտ, քանի որ նա եւ իր տիկինը գրեթե անաշխատունակ էին կորոնավիրուսի պատճառով։
«Ամեն առումով նա գործել է պատասխանատու կերպով, օրենքի եւ պատասխանատվության շրջանակում»,-շեշտել է Ջոնսոնը։
Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր խորհրդականին՝ ի պատասխան մի շարք խորհրդականների պահանջի Քամինգսին աշխատանքի հեռացնելու մասին սահմանափակումները խախտելու կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսը մեղադրվել էր կարանտինի ռեժիմը խախտելու մեջ։
Լոնդոնում բնակվող Քամինգսը կտրել էր ավելի քան 400 կմ Դարեմ քաղաքում իր ծնողներին տեսակցելու համար։
Ինքը՝ Ջոնսոնի խորհրդականը հերքում է, որ կատարել է ինչ-որ խախտում։
Նա բացատրել է, որ մեկնել է ծնողների մոտ, քանի որ իր տիկնոջ մոտ ի հայտ էին եկել կորոնավիրուսի ախտանշաններ, նա համարել է, որ նույնպես կարող է վարակվել եւ խնդրել է հարազատներին խնամել իրենց մանկահասակ որդուն՝ ընդ որում՝ շփման ժամանակ պահպանելով հեռավորությունը։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները