70-ամյա թոշակառուն պատրաստվում էր ուղղաթիռ առեւանգել COVID-19-ով պացիենտներին «փրկելու» համար
ԱՄՆ Միչիգան նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 70-ամյա թոշակառուին, որը պատրաստվում էր առեւանգել ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությանը պատկանող ուղղաթիռը կորոնավիրուսով հոսպիտալացված պացիենտներին «փրկելու» համար, գրում է Independent-ը:
Ջես Մաքֆադենին ներկայացվել է չորս մեղադրանք մի շարք հանցագործություններ գործելու առնչությամբ:
Նախ նա սպառնացել է կրակել դիսպետչերների ուղղությամբ եւ կեղծ ահազանգել կարանտինում նրանց տեղավորելու մասին:
Կասկածյալը նաեւ հաղորդել է դիսպետչերներին տարածքի ոստիկաններին կրակելու եւ Սթենդիշ քաղաքի հիվանդանոց ուղեւորվելու մասին:
Այնուհետեւ կասկածյալը ժամանել է առափնյա պահպանության կետ, փորձել ներխուժել եւ անհաջող փորձից հետո սպառնացել հարվածել դարպասներին:
Ինչպես հաղորդվում է քրեական գործում, Մաքֆադենը ցանկացել է անջատել Ստենֆիշի հիվանդանոցի էլեկտրամատակարարումը, բացել բոլոր դռներն ու «ազատել» COVID-19-ով կարանտինում տեղավորված պացիենտներին:
Ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալին գազալցակայանում: Նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է լիցքավորված զենք: Տղամարդը ձերբակալվել է այդ տարածքի խանութից դուրս գալու պահին:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները