Ցուկերբերգը վստահ է, որ Facebook-ի աշխատակիցների 50 տոկոսը մինչեւ 2030 թվականը տնից կաշխատի
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ակնկալում է, որ մինչեւ 2030 թվականն իր աշխատակիցների կեսը կաշխատի հեռավար կարգով: Այս մասին նա ասել է կորպորատիվ տեսաուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Wall Street Journal-ը նշում է, որ Facebook- ի ղեկավարը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով ընկերության հաջող աշխատանքը նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում, երբ աշխատակիցների մեծ մասը սկսեց հեռավար աշխատել:
Ըստ Ցուկերբերգի՝ ամռանից սկսած Facebook-ը կսկսի նոր աշխատակիցներ հավաքագրել, առաջին հերթին՝ ինժեներների, որոնց տնից կամ գրասենյակից աշխատելու ընտրություն կառաջարկվի: Ընդ որում, 2021 թվականից ընկերության ներկայիս աշխատակիցները կկարողանան դիմում ներկայացնել՝ հեռակա աշխատանքը շարունակելու համար: Յուրաքանչյուր դեպքում որոշումը կկայացվի արդյունավետության ցուցանիշների հիման վրա: Ներկայումս, ըստ Wall Street Journal-ի, ընկերությունում շուրջ 45 հազար մարդ է աշխատում:
Ցուկերբերգը նշել է, որ, ըստ իր հաշվարկների, մինչեւ 2030 թվականը Facebook-ի աշխատակազմի 30-ից 50 տոկոսը կաշխատի հեռակա կարգով: Նա պարզաբանել է, որ դրա համար նրանք պետք է տիրապետեն որոշ նոր տեխնոլոգիաների եւ սարքերի, որոնք կօգնեն արդյունավետորեն կազմակերպել աշխատանքային գործընթացը գրասենյակի սահմաններից դուրս:
Նա նաեւ հայտնել է, որ ընկերությունը մտադիր է մի քանի կենտրոն ստեղծել ամերիկյան խոշոր քաղաքներում, որպեսզի անհրաժեշտության դեպքում աշխատողները տեղ ունենան հանդիպումների եւ այլ միջոցառումների համար, որոնք ֆիզիկական ներկայություն են պահանջում:
Facebook-ի աշխատակիցների մեծ մասը մարտի վերջից տեղափոխվել է հեռավար աշխատանքի ռեժիմի, իսկ ապրիլին Ցուկերբերգը հայտարարել էր, որ ընկերությունը վերջիններից մեկը կլինի, որը կվերսկսի գրասենյակներից աշխատանքը համավարակի ավարտից հետո: Մայիսի 6-ին Facebook-ի ղեկավարները բոլոր աշխատակիցներին թույլ տվեցին ըստ ցանկության մինչեւ տարեվերջ շարունակել աշխատանքը տնից:
Ընկերության գրասենյակների մեծ մասը կբացվի հուլիսի 6-ից ոչ շուտ: Գրասենյակներում աշխատող աշխատողների համար պարտադիր պահանջները ներառում են մարմնի ջերմաստիճանի ստուգումը եւ պաշտպանիչ դիմակների օգտագործումը, եթե հնարավոր չէ սոցիալական հեռավորություն պահպանել:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները