Բախումներ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ Ֆլորիդայում (տեսանյութ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Դելենդ քաղաքում մոտ 3 000 աֆրոամերիկացի զանգվածային ակցիայի է մասնակցել, որն ավարտվել է ոստիկանության հետ բախումով․ հավաքի ընթացքում աֆրոամերիկացիները ոստիկանության աշխատակիցներին մեղադրել են սևամորթների նկատմամբ ցուցաբերած ռասիզմի համար, գրում է Newsweek-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մայիսի 16-ին տեղի ունեցած հանդիպումը նվիրված է եղել 2008 թվականին սպանված Քենյա Ալեքսանդեր անունով աֆրոամերիկացու հիշատակին։ Նշվում է, որ հավաքին հարյուրավոր մարդիկ մասնակցել են նաև ամերիկյան ոստիկանության կողմից սևամորթների նկատմամբ ցուցաբերած անարդարությունների մասին բարձրաձայնելու համար։
Նշվում է, որ հավաքին ոստիկանությունը միջամտել է այն բանից հետո, երբ նկատել է, որ երկու մասնակից փոխանակվում են զենքերով։ Ոստիկանության գործողություններին վերջիններս դիմադրություն են ցույց տվել, որից հետո ձերբակալվել են։ Հետագայում պարզվել է, որ երկու տղամարդն էլ նախկինում դատապարտված են եղել, ինչպես նաև զենք կրելու թույլտվություն չեն ունեցել։
Ձերբակալությունից հետո սկսվել է ծեծկռտուքը․ իրավապահների ուղղությամբ հավաքվածները սկսել են ալկոհոլով լի բաժակներ, շշեր, աթոռներ նետել, որից հետո ձերբակալվել է յոթ մարդ։
Պատահարից հետո հավաքի մասնակիցները ոստիկանությանը մեղադրել են ռասիզմի համար։ Այս հայտարարությունները կտրականապես հերքել է շերիֆ Մայք Չիթվուդը՝ նշելով, որ նման մեղադրանքներ են հնչում այն պարզ պատճառով, որ հավաքվածների մեծ մասը սևամորթներ են եղել, իսկ ոստիկանները՝ սպիտակամորթներ։ Ոստիկանի խոսքով՝ նրանց միակ նպատակը հասարակական անվտանգությունն ապահովելն է եղել։
Հիշեցնենք որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով տեղի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում խմբերով չհավաքվել, անհատական պաշտպանության միջոցներ օգտագործել և հետևել սոցիալական հեռավորությունը պահելու կանոններին։ Ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութում երևում է, որ հավաքի մասնակիցները դիմակ ու ձեռնոց չեն կրում և իրար շատ մոտ են կանգնած։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները