ԱՀԿ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի «կայունացման փուլ» է մտել
Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսի տարածման դանդաղեցումը ցույց է տալիս, որ երկրում իրավիճակը մտել է «կայունացման փուլ»: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Սակայն, նրա խոսքով, անհրաժեշտ է հասնել նոր վարակումների թվի հետագա կրճատմանը, քանի որ հիվանդության լիակատար հաղթահարումը դեռ հեռու է:
«Սա մարաթոնի է նման, եւ ես կասեի, որ մենք դեռ ճանապարհի կեսն ենք անցել»,- ասել է Վուժնովիչը: ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ վարակների թվի անկման դրական միտումը պահպանելու համար շատ կարեւոր է շարունակել պահպանել հիվանդության դեմ պայքարի նպատակով ներդրված սահմանափակումները:
«Սա շատ զգայուն պահ է, որը ֆիզիկական հեռավորության հետագա պահպանում (նույնիսկ՝ որոշ սահմանափակումների վերացման պարագայում), ձեռքերի մանրակրկիտ հիգիենա, դեպքերի հայտնաբերում, թեստավորում, բուժում եւ մեկուսացում է պահանջում»,- ասել է նա:
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 8764 նոր դեպք է գրանցվել, ինչը նվազագույն ցուցանիշ է դարձել մայիսի 1-ից ի վեր, իսկ օրվա ընթացքում ապաքինված մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել է նոր դեպքերի քանակը. բժիշկները 9262 մարդ են դուրս գրել հիվանդանոցներից: Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 308.7 հազարը, 2972 մարդ մահացել է, 135-ը՝ ՝ վերջին օրվա ընթացքում:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները