ԱՄՆ-ում սրճարանի այցելուն կրակել է դիմակ կրելու խնդրանքով նրան դիմած խոհարարի վրա
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի սրճարաններից մեկում տղամարդը կրակել է խոհարարի վրա, որը մի քանի անգամ խնդրել է դիմակ կրել:
Այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղական KDVR հեռուստաընկերությանը:
Դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ: Սրճարանի աշխատակիցները ոստիկանությանը հայտնել են, որ երիտասարդ մի տղա եկել էր սրճարան առանց դիմակի: Մատուցողուհին հայտնել է, որ կարող է սպասարկել, եթե նա կրի պաշտպանիչ դիմակ: Երիտասարդը դուրս է եկել, վերադարձել է դիմակով, սակայն կրկին այն չի կրել: Այդ ժամանակ սրճարանի աշխատակիցները կրկին ասել են, որ սահմանված կարգի համաձայն նա պետք է կրի դիմակ, հակառակ դեպքում նրա պատվերը չեն կարող ընդունել:
Երիտասարդը հանել է զենքը և սպառնալիքներ հնչեցրել խոհարարի հասցեին: Իրադարձությունը զարգացել է նաև հաջորդ օրը: Երիտասարդը կրկին եկել է սրճարան և ենթադրաբար հարվածել խոհարարի դեմքին: Խոհարարը փորձել է փրկվել փախչելով, սակայն երիտասարդը կրակել է նրա ուղղությամբ: Խոհարարը տեղափոխվել է հիվանդանոց, նա թեթև վնասվածք է ստացած եղել, շուտով դուրս է գրվել: Ոստիկանությունը երիտասարդին ձերբակալել է սպանության փորձի մեղադրանքով:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները