«Դրա ընդունման օգուտը գերազանցում է հնարավոր ռիսկերը»․ Թրամփի բժիշկը պատմել է՝ ինչ դեղամիջոցով է նախագահը «պաշտպանվում» կորոնավիրուսից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բժիշկ Շոն Քոնլին նամակի միջոցով հայտնել է, որ նախագահը կորոնավիրուսային համավարակի ֆոնին ընդունում է մալարիայի բուժման համար նախատեսված դեղամիջոց՝ հիդրոքսիքլորոխին, որի ընդունման օգուտն ավելի շատ է, քան հնարավոր ռիսկերը: Այս մասին ասված է Քոնլիի ստորագրությամբ նամակի պատճեում, որը հրապարակել է Սպիտակ տունը, գրում է ria.ru-ն։
«Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նախագահի վարչակազմի աշխատակիցներից մեկի մոտ COVID-19 է ախտորոշվել։ Մի շարք քննարկումներից հետո նա և ես, հենվելով հիդրոքսիքլորոխինի դրական և բացասական տվյալների վրա, որոշեցինք, որ դրա ընդունման հնարավոր օգուտը գերազանցում է հնարավոր ռիսկերը»,- ասված է Քոնլիի նամակում:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ վերջին շրջանում օրական ընդունում է հիդրոքսիքլորոխինի հաբ, որի օգտագործումը նա ավելի վաղ գովազդել էր որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոց և որի արդյունավետությունը դեռևս ապացուցված չէ:
«Դուք կզարմանաք՝ իմանալով, թե քանի մարդ է ընդունում այն։ Առաջնագծում աշխատողները, շատ շատերը ընդունում են այդ դեղամիջոցը։ Ես էլ եմ ընդունում։ Այո, այս պահին, ընդունում եմ։ Մի քանի շաբաթ առաջ սկսեցի ընդունել, քանի որ կարծում եմ, որ այն լավ ազդեցույթուն է ունենում։ Շատ լավ արձագանքներ եմ լսել, ուստի՝ ամեն օր մեկ հաբ ընդունում եմ»,- ասել է Թրամփը։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները