Ձկներն ընկճախտի մեջ են ընկել կորոնավիրուսի պատճառով
Ավստրալացի ծովային կենսաբանները նկատել են, որ համավարակի ժամանակ խոշոր ձկնատեսակների տեղական որոշ ներկայացուցիչներ տառապում են մարդկանց հետ շփման պակասից, հայտնում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն՝ վկայակոչելով ABC News-ը:
«Շատ ձկներ սկսել են իրենց մի փոքր տարօրինակ պահել, նույնիսկ, կարելի է ասել, սկսել են թախծել»,- նշել է կենսաբան, Քերնս քաղաքի ակվարիումի աշխատակից Փոլ Բերնսը՝ պատմելով, թե ինչպես են ակվարիումի ձկներն արձագանքում այցելուների բացակայությանը կարանտինային սահմանափակումների պատճառով: Ըստ Բերնսի՝ այս «թախիծը» հատկապես ազդել է Չանգ անունով մեծ էփինեֆելուսի վրա. նա մի քանի օր է դադարել է ուտել եւ մինչեւ հիմա «ընկճված» վիճակում է:
«Շատերը չեն հասկանում, որ կենդանիները կարող են ակվարիումից դուրս նայել եւ տեսնել մարդկանց, եւ որ նրանք իսկապես հաճույք են ստանում շփումից»,- նշել է կենսաբանը:
Չանգին խոցած «թախիծի» նման մի բան է զգում նաեւ Ուոլի անունով նապոլեոն ձուկը, որը բնակվում է Քերնս շրջանի Մեծ խութում: Ուոլին նախկինում հազարավոր զբոսաշրջիկներ էր հավաքում եւ սոցիալական ցանցերի «աստղ» էր, բայց հիմ նրան լավագույն դեպքում այցելում են տեղական տուրիստական ոլորտի աշխատակիցներ, ովքեր համոզված են, որ ձկները մարդկանց կարիք ունեն:
Ջեյմս Քուքի համալսարանի ծովային կենսաբան Ռիչարդ Ֆիցպատրիկի խոսքով՝ ձկներն ամենեւին հիմար արարածներ չեն: Դրանց մեծ տեսակներից որոշները ընդունակ է սոցիալական կապեր ձեւավորելու մարդկանց հետ ինչպես անազատության, այնպես էլ վայրի բնության մեջ: «Նրանք գիտեն մարդկանց, ովքեր կերակրում են նրանց եւ տարբեր ձեւով են արձագանքում նրանց, ուստի ես համոզված եմ, որ հիմա նրանք չեն կարող հասկանալ, թե ինչու են մարդիկ դադարել այցելել խութ,- նշել է Ֆիցպատրիկը՝ հավելելով, որ խոսքը միայն սննդի մասին չէ:- Նապոլեոն ձկները շատ սոցիալական արարածներ են, եւ նրանք պարզապես սիրում են շփվել մարդկանց հետ»:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները