Բելգիայի վարչապետը մեկնաբանել է բժիշկներից ստացած «խայտառակության միջանցքը»
Բելգիայի վարչապետ Սոֆի Ուիլմեսը մեկնաբանել է բողոքի ակցիան, որն իրականացրել են Սեն Պիեռ հիվանդանոցի աշխատակիցները՝ նրան թիկունքով շրջվելով, հայտնում է RTL հեռուստաալիքը:
Ուիլմեսը նշել է, որ զրուցել է բժիշկների հետ եւ նրանց երկխոսության կոչ արել: Նրա խոսքով՝ կարեւոր է կարողանալ «լսել եւ բացատրել, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում»:
Վարչապետը հավելել է, որ բժիշկները հայտնվել է դժվար վիճակում մինչեւ ճգնաժամը, սակայն իրավիճակը վատթարացել է կորոնավիրուսի համավարակը սկսվելուց հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բժիշկները ստեղծել են Սոֆի Ուիլմեսի «խայտառակության միջանցքը»: Բողոքի ակցիային մասնակցել են ավելի քան 100 բժիշկներ ու բուժքույրեր: Բուժանձնակազմը կանգնել է ճանապարհի երկու կողմում, եւ երբ Ուիլմեսի ավտոշարասյունն անցել է նրանց կողքից, հերթով շրջվել են նրա ավտոմեքենաներից: Բժիշկներն այսկերպ են ցանկացել արտահայտել իրենց դժգոհությունը կորոնավիրուսի համավարակի ժամանակ վերջին 2 ամսում բարձրացված աշխատավարձերի եւ հավելավճարների բացակայությունից:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները