Ռուսաստանում վերջին շրջանում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9000-ից քիչ դեպք է գրանցվել
Ռուսաստանի 81 շրջանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8926 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի թելեգրամյան ալիքը:
Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 91 մարդ, առողջացել` 2836-ը:
Վարակման նոր դեպքեր ամենաշատը գրանցվել են Մոսկվայում` 3238, Մոսկվայի մարզում գրանցվել է 921 դեպք, Սանկտ Պետերբուրգում` 425, Նիժնի Նովգորոդի մարզում` 279, Սվերդլովսկի մարզում` 130 և Սարատովի մարզում`117 դեպք:
Ռուսաստանում համաճարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 290 678 դեպք, վարակման հետևանքով մահացել է 2722 մարդ, վարակվածներից 70 209-ը առողջացել է:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 819 337 է, մահացել է 316 961 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները