Իրանում Իսրայելին հակազդելու մասին օրենք են ընդունել
Իրանի խորհրդարանն Իսրայելին հակազդելու մասին օրենք է ընդունել, որը վիրտուալ դեսպանատան ստեղծում է ենթադրում Երուսաղեմում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի օրը խորհրդարանի բաց նստաշրջանին պատգամավորները համաձայնեցին «սիոնիստական ռեժիմի թշնամական գործողություններին հակազդելու մասին» օրենքի բոլոր դրույթներին:
Պատգամավորները, ըստ իրանական լրատվամիջոցների, արտաքին գործերի նախարարությանը կարգադրել են Իրանի Իսլամական Հանրապետության վիրտուալ դեսպանատուն ստեղծել Երուսաղեմում՝ որպես Պաղեստինի մայրաքաղաք: Դրա համար գերատեսչությանը վեց ամիս է տրվում օրենքի վավերացման պահից:
Իրանի ԱԳՆ-ից պահանջվում է նաեւ «հանրաքվե» կազմակերպել Պաղեստինում (Իրանում կարծում են, որ դա կօգնի լուծել տարածաշրջանի խնդիրը):
Բացի այդ, հաստատված օրենքի դրույթները ենթադրում են արգելել իսրայելական ապրանքների տեղափոխումը Իրանի տարածքով, ինչպես նաեւ՝ Իսրայելի հետ կապ ունեցող ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսներին: Խորհրդարանականները կառավարությանը պարտավորեցրել են աջակցել այլ պետություններին եւ ժողովուրդներին Երուսաղեմի «ազատագրման» գործում:
Պաղեստինցիներն Իսրայելի հետ խաղաղ գործընթացի շրջանակներում, որը ներկայումս դադարեցված է, պահանջում են, որպեսզի երկու ինքնիշխան պետությունների միջեւ ապագա սահմաններն անցնեն այն գծերով, որոնք կային մինչեւ 1967 թվականի եցօրյա պատերազմը՝ տարածքների փոխանակման հնարավորությամբ: Նրանք հույս ունեն իրենց պետությունը ստեղծել Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում, իսկ Արեւելյան Երուսաղեմը ցանկանում են դրա մայրաքաղաք դարձնել: Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967-ի սահմաններին եւ առավե եւս՝ կիսել Երուսաղեմն արաբների հետ, որն արդեն իր հավերժական եւ անբաժանելի մայրաքաղաք է հայտարարել:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները